Երկու բողոքների գործով արդեն դատական նիստեր են նշանակվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը խուզարկություններ է իրականացրել Գագիկ Խաչատրյանի և նրա հետ կապված անձանց, այդ թվում՝ նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում։
Խաչատրյանի խափանման միջոցի գործով դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել այսօր, ժամը 19:15-ի սահմաններում:
Գագիկ Խաչատրյանն այս պահին ազատ է, քանի որ լրացել է նրա ձերբակալման 72 ժամը:
Նշենք, որ Կարեն Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը երեկ կեսօրին սկսվել, ապա ընդհատվել էր: Նիստը շարունակվել էր երեկ ուշ երեկոյան, ապա դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի և նրա ձերբակալման դեմ բողոքը քննվում է մեկ վարույթում: Խաչատրյանն այսօր բերվել էր դատարան:
Կարեն Խաչատրյանը, հիշեցնենք, աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Դավիթ Անանյանի խոսքով՝ Ֆինանսների նախարարությունում ևս եղել են ենթադրյալ չարաշահումներ: